• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Կալամատայում

19 ապրիլի, 2022

Հունաստանի Կալամատա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանի հետ միասին հանդիպում է ունեցել Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսի հետ։

Հանդիպման սկզբում Կալամատայի քաղաքապետը դեսպան Մկրտչյանին շնորհավորել է Հունաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ՀՀ դեսպանի՝ Կալամատա կատարած առաջին այցի համար և հույս հայտնել, որ Հայաստանի քաղաքների և Կալամատայի միջև հնարավոր է զարգացնել ապակենտրոնացված համագործակցություն։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին առաջարկության համար՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված համագործակցության խթանումը մեծ կարևորություն ունի մեր օրերում։ Դեսպանը հավելել է, որ հաշվի առնելով Կալամատայում գյուղատնտեսական որոշ ուղղությունների զարգացած լինելը` անհրաժեշտ է Հայաստանի հետ փոխգործակցությունը մեկնարկելիս հաշվի առնել տնտեսական շփումների հնարավոր ակտիվացումը։

Քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը կարևորել է Կալամատայի փոքրաթիվ, սակայն կենսունակ հայ համայնքի գործունեությունը, ընդգծել, որ քաղաքապետարանը բոլոր հնարավոր միջոցներով նրան ցուցաբերում է աջակցություն, ինչի համար դեսպանն արտահայտել է իր երախտագիտությունը։

Նույն օրն ավելի ուշ դեսպան Տիգրան Մկրտչյանը գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանի հետ հանդիպում են ունեցել Կալամատայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքի խնդիրներին, Հայաստան-Հունաստան հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Դեսպանը պատասխանել է ներկաների բոլոր հարցերին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, ինչպես նաև իր երախտիքի խոսքերն է ուղղել գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանին Կալամատա քաղաք այցելելու առաջարկության և համատեղ հանդիպման անցկացման առնչությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: